Ժաննա Ստանկևիչն անհաջող է հանդես եկել կորեական Գրան Պրիում

16:32 - 26 Նոյ, 2015

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները` 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը և Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), մասնակցել են կորեական Չեջու քաղաքում ընթացող Գրան Պրիին, որն Օլիմպիական վարկանիշային մրցաշար է:

Հայաստանը ներկայացնող Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է իսպանուհի Լաուրա Գոմեսին: 66 կգ քաշային կարգը ներկայացնող Ֆերդինանտ Կարապետյանն առավելության է հասել նախ չինացի Ժենլոնգ Խուին, այնուհետև` Նոր Գվինեան ներկայացնող Ռայմոնդ Օվինոուի: Հայ մարզիկը զիջել է ճապոնացի Տարոհ Ֆուջիսակային և դուրս մնացել հետագա պայքարից:

Կորեական Գրան Պրին մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կավարտվի 28-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

Այլ նորություններ