Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն խորհուրդ է տվել 2024թ. Փարիզում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկել եւս 4 մարզաձեւեր՝ բրեյք-դանս, սերֆինգ, մարզական ժայռամագլցում եւ սքեյթբորդինգ:
Սերֆինգը, մարզական ժայռամագլցումը եւ սքեյթբորդինգն արդեն ընդգրկվել են 2020թ. Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում՝ որպես լրացուցիչ մարզաձեւեր:
Փարիզ-2024-ի ծրագրում ընդգրկվելու դեպքում բրեյք-դանսը նորամուտը կնշի ամառային Օլիմպիական խաղերում: 2018-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցած պատանեկան Օլիմպիական խաղերում անցկացվել է բրեյք-դանսի մրցում, որում հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Չերնիշեւը: