Դոհայում ավարտված մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության վերջին օրը Արթուր Դավթյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Նա հենացատկերի վարժությունում վաստակեց 14.695 միավոր և կանգնեց պատվոհարթակի երրորդ աստիճանին։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին արծաթե մեդալակիր էր դարձել Արթուր Թովմասյանը, իսկ Վահագն Դավթյանը երրորդն էր: Նժույգթափերի վարժությունում էլ Հարություն Մերդինյանը զբաղեցրել էր 5-րդ տեղը:
Աշխարհի Գավաթի հերթական փուլին Հայաստանը ներկայացրին 4 մարմնամարզիկներ։