Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 14-ին ավարտվեց սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի առաջնությունը:
Օղակների վրա հավասարը չի ունեցել Արթուր Թովմասյանը, իսկ նժույգթափերի վարժության չեմպիոնի կոչումը նվաճել է Հարություն Մերդինյանը:
Ազատ վարժությունում, հենացատկում, պտտաձողում եւ զուգափայտերի վրա լավագույնն Արթուր Դավթյանն էր:
Հիշեցնենք, որ առաջնության առաջին օրը Արթուր Դավթյանը նվաճել էր նաեւ բազմամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը: Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 34 մարմնամարզիկներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից։