Հայ ծանրորդները մեկնարկել են աշխարհի առաջնությունում

09:36 - 23 Նոյ, 2015

Ամերիկայի միացյալ նահանգների Հյուսթոն քաղաքում շարունակվում է նոյեմբերի 20-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 53 կգ քաշային կարգը ներկայացնող Աննա Գովելյանը, ով պայքարում էր «B» խմբում: Երկամարտի՝ 170 կգ (76 + 94) արդյունքով Գովելյանը զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը: 53 կգ քաշայինների կանանց պայքարում 221 կգ ընդհանուր արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ Շու-Չինգ Հսուն (96 +125):

Նոյեմբերի 23-24 ժամը 01:00-ին մրցահարթակ դուրս կգա Իզաբելլա Յայլյանը (58 կգ), իսկ ժամը 03:30-ին՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ):

 

Այլ նորություններ