Տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի 9-րդ տուրի հանդիպումները: ՖԻՄԱ – ն պարտվեց << Ուրարտու – Վիվառոյին >> ` 95 : 98, << Արթիկ - Ման Հոլդինգը >> հաղթեց << Էրեբունի Սեդարսին >> ` 89 : 73:
Ստեփանակերտում առաջին անգամ սեփական հարկի տակ հանդես եկավ << Արցախը >> և լավ խաղով ուրախացրեց տեղի մարզասերներին: Տանտերերը 122 : 104 հաշվով տպավորիչ հաղթանակ տարան << Արագածի >> նկատմամբ: Դա երևանյան թիմի առաջին ձախողումն էր առաջնությունում: Այնուամենայնիվ << Արագածը >> 17 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Առաջին եռյակում են նաև << Ուրարտու – Վիվառոն >> ` 15 միավոր և << Արթիկ - Ման Հոլդինգը >> ` 14 միավոր:
10 –րդ տուրոմ կհանդիպեն << Ուրարտու – Վիվառո >> - << Արագած >>, << Էրեբունի Սեդարս >> - ՖԻՄԱ և << Արցախ >> - << Արթիկ Ման Հոլդինգ >> զույգերը:
ՀԱՕԿ լրատվական բաժին