Տիգրան Կիրակոսյանը ՝ աշխարհի փոխչեմպիոն

20:55 - 09 Նոյ, 2018

Բուխարեստում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգի եզրափակիչում հանդիպեցին Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը և Ռուսաստանի պատվիրակ Անդրեյ Կուբարկինը։ Գոտեմարտն ավարտվեց ոչ ոքի ՝ 1 ։ 1 հաշվով,սակայն մրցավարները նախապատվությունը տվեցին ռուս սամբիստին։ Տիգրան Կիրակոսյանն  արժանացավ փոխչեմպիոնի կոչմանը։

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ