Միջազգային պարալիմպիկ կոմիտեն մերժել է 2020 թվականի Խաղերին 23-րդ մարզաձև ավելացնելու առաջարկը

12:21 - 16 Նոյ, 2015

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն մերժել է 2020 թվականի Պարալիմպիկ խաղերի մարզաձևերի քանակն ևս մեկով ավելացնելու` Սպորտի միջազգային ասոցացիայի կողմից արված առաջարկը:

Նման որոշում կայացվել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի` Մեխիկոյում կայացած գլխավոր վերաժողովի ժամանակ: Նախնական տվյալների համաձայն Պարալիմպիկ կոմիտեն 2020 թվականի Տոկիոյի խաղերի համար ընդգրկել է 22 մարզաձև: 23-րդ մարզաձևը պետք է լիներ 7×7 ֆուտբոլը:

2020 թվականի Պարալիմպիկ խաղերը կանցկավեն Ճապոնիայում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ