Այսօր կայացավ բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի 1/4 եզրափակչի վերջին հանդիպումը։
ՖԻՄԱ-ն պատասխան խաղում մրցակցի հարկի տակ 109։90 հաշվով հաղթեց «Գրանդ Սպորտին» ու անցավ կիսաեզրափակիչ փուլ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռուդոլֆ Հարությունյանը (ՖԻՄԱ)։ Նա վաստակեց 31 միավոր:
Կիսաեզրափակիչները կմեկնարկեն մարտի 17-ից: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ՝ ՖԻՄԱ-«Արթիկ», «Ուրարտու»-«Արցախ»։
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի