Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի ¼ եզրափակչի պատախան խաղում «Արթիկը» հյուրընկալվելիս 83-57 հաշվով հաղթեց «Ինժեներին» եւ անցավ կիսաեզրափակիչ փուլ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Արթիկի» նորեկ Անդրեյ Կոնստանտինովը: Նա վաստակեց 33 միավոր:
Կիսաեզրափակչում «Արթիկը» կմրցի «Գրանդ սպորտ» - ՖԻՄԱ զույգի հաղթողի հետ:
Քառորդ եզրափակչի վերջին՝ «Գրանդ սպորտ» - ՖԻՄԱ հանդիպումը կկայանա այսօր: Առաջին խաղում հաղթել է ՖԻՄԱ-ն:
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի