Հոկեյի «Արարատ» ակումբը պարտվում է փլեյ-օֆֆում

13:40 - 28 Փետ, 2018

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության փլեյ-օֆֆում տանը «Գոմել-2-ի հետ» անցկացրեց երրորդ հանդիպումը: Խաղն ավարտվեց բելառուսական թիմի հաղթանակով՝ 6:3: Ընդհանուր հաշվիվը 2:1 է՝ հօգուտ «Գոմել-2-ի»:

Այս զույգի չորրորդ հանդիպումն այսօր է՝ կրկին «Արարատի» հարկի տակ: Քառորդ եզրափակչում մրցակցությունը շարունակվում է մինչեւ երեք հաղթանակ: 

 

Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

Այլ նորություններ