Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, սերբ Նենադ Լալովիչը համաձայնել է պաշտոն զբաղեցնել Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում:
«Ինձ համար մեծ պատիվ է որևէ կերպ առնչություն ունենալ WADA-ի հետ (Հակադոպինգային համաշխարհային գործակալություն): Այն մեծ աշխատանք է կատարում արդար խաղի սկզբունքները պահպանելու ուղղությամբ: Հավատում եմ, որ այս հարցում կկարողանամ օգնել Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը »,-ասել է Լալովիչը:
Մինչ այս, այդ պաշտոնը զբաղեցնում էր ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը: