Կայացավ շախմատի հավակնորդների մրցաշարի (մարտի 10-28, Բեռլին) վիճակահանությունը: Մեկնարկային տուրում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ:
Առաջին տուրում միմյանց հետ կխաղան նաեւ. Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)-Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ), Սերգեյ Կարյակին (ՌԴ)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Ուեսլի Սո (ԱՄՆ) զույգերը:
Հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կհանդիպի Մագնուս Կարլսենին:
Աղբյուրը եւ լուսանկարը՝ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի