Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը (armnoc.am) սկսում է հարցազրույցների մեծ շարք` հայազգի ճանաչված մարզիկների հետ: Շարքը սկսում ենք անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանի հետ հարցազրույցով: Մարզաձևի նվիրյալն աշխարհի բազմակի չեմպիոն դարձավ Բուլղարիան ներկայացնելուց հետո, սակայն ինչպես հայրենիքի հետ, այնպես էլ ըմբշամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչների հետ կապը շարունակեց պահել ամուր: Ինչպես Նազարյանն իր խոսքում ասաց, «թեպետ ապրում ենք Հայաստանից հեռու, բայց հայրենիքը պահում ենք մեր մեջ»:
-Պարոն Նազարյան, կխնդրեմ հիշել Ձեզ` Օլիմպիական խաղերի ոսկուց հետո:
-Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճելուց հետո հուզմունքով կանգնեցի առաջին աստիճանին, լսեցի հայկական օրհներգը: Ինքս ինձ ասացի. «ինչպես կարելի է աշխարհի առաջնությունում 7 ամիս առաջ պարտվել մի մարզիկի, ում հաղթեցի Օլիմպիական խաղերի ժամանակ»: Oլիմպիական ոսկե մեդալը նվաճելուց հետո, լաց եմ եղել աշխարհի առաջնության արծաթե մեդալիս վրա:
-Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը:
-Ինձ համար երջանկություն է տեսնել խաղաղ երկիր, երջանկություն է ժողովրդի ժպիտը: Քանի որ մեր օրերում դժվար է տեսնել երջանիկ մարդկանց:
-Ո՞վ է Ձեր սիրած մարզիկը:
-Ալեքսանդր Կարելինը:
Լուսանկարներն՝ այստեղ:
ՀԱՕԿ լրատվության բաժին