Հոկեյի «Արարատ» ակումբը բարձրացել է հինգերորդ հորիզոնական

10:30 - 20 Դեկ, 2017

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում սեփական հարկի տակ երկու հանդիպում է անցկացրել «Բրեստ-2-ի հետ, որից առաջինի լրացուցիչ ժամանակում պարտվել 4:5 հաշվով, երկրորդում խոշոր հաշվով հաղթանակ տարել՝ 6:0:

Երեսուն խաղից հետո «Արարատը» 14 թիմերի մեջ 56 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը:

Հաջորդ հադիպումներն «Արարատը» կրկին կանցկացնի սեփական հարկի տակ Լիտվայի «Էներգիայի» (Էլեկտրենայ) հետ դեկտեմբերի 22-ին եւ 23-ին:

 

Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

Այլ նորություններ