Հայտնի է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը

16:04 - 04 Նոյ, 2015

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մազրիչ Կարեն Աղամալյանը հայտնել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայ բռնցքամարտիկների անունները:

«Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 7 բռնցքամարտիկ` Ալեն Դանիելյան (49 կգ), Վահե Բադալյան (52 կգ), Հրայր Շահվերդյան (56կգ), Սպարտակ Թամարյան (60 կգ), Գառնիկ Պապիկյան (64 կգ), Սոս Քոչարյան  (81 կգ) և Դավիթ Չալոյան (91կգ)», - ՀԱՕԿ լրատվական բաժնի լրագրողի հետ զրույցում ասաց Կարեն Աղամալյանը:

Նոյեմբերի 9-ին բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Վիլնյուս: Լիտվայում կանցկացնի 2-րդ ուսումնամարզական հավաքը, որը կտևի 10 օր: Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կկայանա նոյեմբերի 19-29-ը Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ