Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունում այսօր մրցումային առաջին օրն էր։ Հրաձիգները մրցեցին օդամղիչ հրացան եւ վազող թիրախ՝ նորմալ վազք վարժություններում։
Մրցանակային տեղեր զբաղեցրին հետեւյալ հրաձիգները.
Օդամղիչ հրացան տղաներ 60 կրակոց . Հրաչ Բաբայան, Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան:
Օդամղիչ հրացան աղջիկներ 40 կրակոց. Մարիամ Միքայելյան, Ալլա Պողոսյան, Անուշ Նալբանդյան։
Վազող թիրախ՝ նորմալ վազք, տղաներ 30+30 կրակոց. Հովհաննես Մարգարյան, Հովհաննես Աբրահամյան, Դավիթ Աբաջյան:
Վազող թիրախ՝ նորմալ վազք, աղջիկներ 20+20 կրակոց. Գոհար Վարդանյան, Լիլիթ Մկրտչյան, Սաթենիկ Մեժլումյան:
Վաղը հրաձիգները կմրցեն օդամղիչ ատրճանակ և վազող թիրախ՝ խառը վազք վարժություններում։