Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլի հինգերորդ տուրի ինը պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտվեցին:
Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Այս շախմատիստները հանդիպել էին նաեւ այս տարի Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում, որտեղ մեր գրոսմայստերը փայլուն հաղթանակ էր տարել:
Հինգ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Միանգամից վեց շախմատիստ զիջում է կես միավորով:
Նոյեմբերի 22-ին կայանալիք վեցերորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի