Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ

21:40 - 01 Նոյ, 2017

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի թիմի հետ՝ 2:2:

Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:

 

Լուսանկարը՝ Niki Riga

Այլ նորություններ