Այսօր Հերսոնեսում (Կրետե) մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին:
Առաջատար Լեւոն Արոնյանի բացակայությամբ հաղթանակ տարան Գաբրիել Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Ոչ-ոքի խաղացին Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի