Հին Օլիմպիայում՝ Հերա աստվածուհու տաճարի մոտ տեղի ունեցավ 2018 թ. Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ջահի վառման արարողությունը:
Օլիմպիական խաղերի ծննդավայրում Փհենչհան-2018-ի ջահը վառեց հույն դահուկավազորդ Ապոստոլոս Անգելիսը: Այնուհետեւ օլիմպիական կրակը տարավ Հավարավային Կորեայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պակ Չի Սոնը:
Օլիմպիական կրակն ութ օր հետո կհասնի Աթենք, որտեղից էլ կուղեւորվի Փհենչհան: Օլիմպիական խաղերի մեկնարկից ուղիղ 100 օր առաջ ջահը կսկսի շրջել Հարավային Կորեայի տարածքով:
Փոխանցումավազքին կմասնակցեն շուրջ 7500 ջահակիրներ: Օլիմպիական կրակը կանցնի 2018 կմ: Փետրվարի 9-ին այն կհասնի Փհենչհանի «Օլիմպիական ստադիոն»: