Անթալիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների (Մ 18) Եվրոպայի առաջնությունում երեկ ռինգ մտած Հայաստանի չորս ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին:
Այսպիսով, մայրցամաքի առաջնությունում մրցանակային տեղերի համար պայքարը շարունակում են Էրիկ Թոխյանը (49 կգ) եւ Տոնի Գալստյանը (69 կգ):
Այսօր Տոնի Գալստյանը կանցկացնի քառորդ եզրափակչի համար մենամարտը, իսկ Էրիկ Թոխյանը հոկտեմբերի 25-ին կպայքարի կիսաեզրափակչի ուղեգրի համար:
Մեր բնռցքամարտիկները հաղթելու դեպքում առնվազն բրոնզե մեդալ կապահովեն:
Աղբյուրն ու լուսանկարը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի