Ֆուտզալ. «Լեոն» վաստակեց առաջին միավորը ՈՒԵՖԱ-ի գավաթում

13:46 - 14 Հոկ, 2017

Հոկտեմբերի 13-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի երկրորդ տուրը:

Հայաստանի չեմպիոն «Լեոն» ոչ-ոքի խաղաց ֆրանսիական «Գարժ Ջիբսոնի» հետ՝ 4:4:

Հայկական ակումբի կազմում աչքի ընկան Սլոբոդան Յանյիչը (2), Գարեգին Մաշումյանը, Սարո Գալստյանը:

5-րդ խմբի մյուս խաղում Խորվաթիայի «Նացիոնալը» 8:4 հաշվով հաղթեց «Լիբուրնին» (Կոսովո):

Թիմերի դասավորությունը. «Նացիոնալ»՝ 6 միավոր (12-5), «Լիբուրն»՝ 3 (10-12), «Գարժ Ջինսոն»՝ 1 (8-10), «Լեո»՝ 1 (5-8):

Հոկտեմբերի 15-ին կայանալիք եզրափակիչ տուրում «Լեոն» կխաղա «Լիբուրնի», «Նացիոնալը»՝ «Գարժ Ջիբսոնի» հետ:

 

Աղբյուրը՝ ՈՒԵՖԱ

Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ