Մարմնամարզության Հայաստանի հավաքականը վաղը կմեկնի Թբիլիսի՝ մասնակցելու ВТБ գավաթի խաղարկությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեծահասակներից թիմում ընդգրկել է Արթուր Թովմասյանին (օղակներ), Վիգեն Խաչատրյանին (բազմամարտ), իսկ պատանիներից՝ Ժորա Սմբատյանին, Գագիկ Խաչիկյանին եւ Էրիկ Բաղդասարյանին (բոլորը բազմամարտ):
Սերոբյանի խոսքով, բավականին ուժեղ մրցաշար է, որին մասնակցելու են 7-8 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը: