ԵԱ Մ 21. Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

11:14 - 03 Հոկ, 2017

Հոկտեմբերի 2-ին Երեւանում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2019 թվականի երիտասարդական (Մ 21) առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը: Դաշտի տերերը հաղթեցին1:0 հաշվով:

54-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով միակ գոլի հեղինակը դարձավ Պետրոս Ավետիսյանը: Չորս խաղում վաստակած յոթ միավորով Հայաստանի հավաքականը յոթերորդ ընտրական խմբի առաջատարն է:

Խմբում եր ընտրանուն հաջորդում են. Ռուսաստան՝ 4 միավոր (2 խաղ), Սերբիա՝ 3 (1), Ավստրիա՝ 3 (1), Մակեդոնիա՝ 3 (1), Ջիբրալթար՝ 0 (5):

Հոկտեմբերի 10-ին Արթուր Ոսկանյանի սաները տանը կխաղան Ավստրիայի հավաքականի հետ:

 

Լուսանկարը՝  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ