Կոսովոյի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Մ 15 տարեկանների առաջնությունում +75 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Բայց, հայ ծանրորդը հրում վարժությունում կարողացավ փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերեւում պահելով 84 կգ։ Պոկումում Առաքելյանը 4-րդն էր՝ 69 կգ։
Մարգարիտա Առաքելյանին 3 կգ չբավականացրեց մեծ բրոնզե մեդալ նվաճելու համար։