ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով եւ զբաղեցնում է 83-րդ տեղը:
Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան եւ Պորտուգալիան: Լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին եւ Կոլումբիան:
2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մեր հավաքականի մրցակիցներն ունեն հետեւյալ դասավորությունը՝ Լեհաստան (6-րդ տեղ), Դանիա (26-րդ), Չեռնոգորիա (37-րդ), Ռումինիա (41-րդ) եւ Ղազախստան (126-րդ):
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի