Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի արտագնա խաղում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն:
Դաշտի տերերը միակ գոլը խփեցին ավելացրած ժամանակի առաջին րոպեին: Աչքի ընկավ Մաքսիմ Ալեքսանդրուն:
56-րդ րոպեին մրցավարը, երկրորդ դեղին քարտը ցույց տալով, դաշտից հեռացրեց Տարոն Ոսկանյանին եւ մեր դարպասին տասնմեկ մետրանոց հարված նշանակեց: Դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը կարողացավ ետ մղել Նիկոլաե Ստանչուի հարվածած գնդակը:
Е խմբի մյուս հանդիպումների արդյունքները. Դանիա-Լեհաստան՝ 4:0, Ղազախստան-Չեռնոգորիա՝ 0:3.
Մրցաշարային աղյուսակ. Լեհաստան՝ 16 միավոր, Չեռնոգորիա եւ Դանիա՝ 13, Ռումինիա՝ 9, Հայաստան՝ 6, Ղազախստան՝ 2:
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կխաղա Դանիայի հավաքականի հետ: