Փարիզում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
97 կգ քաշային կարգում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գեորգի Կետոեւը բրոնզե մեդալ նվաճեց: Երրորդ տեղի համար պայքարում մեր ըմբիշը հաղթեց Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձեին:
Այսպիսով, ազատ ոճի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ ունեցավ։ Երրորդ մրցանակակիրներ դարձան Գեորգի Կետոեւը ու Լեւան Բերիանիձեն (125 կգ)։