Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Grand Chess Tour-ի չորրորդ փուլը: Տասը գրոսմայստեր խաղաց արագ շախմատի մեկ եւ կայծակնայինի երկու շրջան:
Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ընդհանուր հաշվարկում դարձավ հաղթող: Մեր շախմատիստն առաջինն է արագ շախմատում, երկրորդը՝ կայծակնայինում՝ եզրափակիչ օրն առաջ թողնելով ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
Արագ շախմատ 1. Լեւոն Արոնյան՝ 12 միավոր, 2-3. Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա՝ 11-ական, 4. Յան Նեպոմնյաշչի՝ 10, 5. Լենյեր Դոմինգես՝ 9, 6-7. Լե Կուանգ Լյեմ, Սերգեյ Կարյակին՝ 8-ական, 8-10. Գարի Կասպարով, Վիշվանաթան Անանդ, Դավիդ Նավարա՝ 7-ական:
Կայծակնային 1. Սերգեյ Կարյակին՝ 13.5 միավոր, 2. Լեւոն Արոնյան՝ 12.5, 3. Հիկարու Նակամուրա՝ 10.5, 4. Յան նեպոմնյաշչի՝ 10, 5. Գարի Կասպարով՝ 9, 6. Լե Կուանգ Լյեմ՝ 8.5, 7. Լենյեր Դոմինգես՝ 7.5, 8. Վիշվանաթան Անանդ՝ 7, 9. Դավիդ Նավարա՝ 6, 10. Ֆաբիանո Կարուանա՝ 5.5:
Ընդհանուր մրցաշարային աղյուսակ. 1. Լեւոն Արոնյան՝ 24.5 միավոր, 2-3. Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակմուրա՝ 21.5-ական, 4. Յան Նեպոմնյաշչի՝ 20, 5-7. Ֆաբիանո Կարուանա, Լենյեր Դոմինգես, Լե Կուանգ Լյեմ՝ 16.5-ական, 8. Գարի Կասպարով՝ 16, 9. Վիշվանաթան Անանդ՝ 14, 10. Դավիդ Նավարա՝ 13:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի