Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում է հոկտեմբերի 13-ից մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը 76 կգ քաշային կարգի Լևոն Ասատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն:
Ասատրյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ գերազանցեց ֆրանսիացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ էր թուրք Էրթան Ույսալից: Եզրափակչի ուղեգրի համար Ասատրյանը պայքարեց պարսիկ Ահմադի Մուհամադի հետ: Հայ վետերան ըմբիշը բոլոր գոտեմարտերն ավարտել է ժամանակից շուտ:
Եզրափակիչ գոտեմարտում Լևոն Ասատրյանը առավելության հասավ Թուրքիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Մելեք Աբդուլմութալիփի նկատմամբ և դարձավ ըմբշամարտի վետերանների աշխարհի չեմպիոն:
Լուսանկարը՝ uww.org