UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի չորս հայ ըմբիշ կա

16:10 - 09 Օգո, 2017

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) աշխարհի առաջնությանն ընդառաջ հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը:

Նախորդ ամսվա համեմատ նոր ցանկում ավելացել է եւս մեկ հայ ըմբիշ:

61 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը շարունակում է մնալ 12-րդը: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ)  եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) նույնպես պահպանել են իրենց դիրքերը եւ համապատասխանաբար զբաղեցնում են 10-րդ եւ 6-րդ տեղերը: Նրանք երեքն էլ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են:

Լավագույնների ցանկ է վերադարձել Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ այժմ 15-րդն է: Նա Ալի Ալիեւի մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել:

 

Այլ նորություններ