Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների հավաքականն Անդորրայում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում 88-76 հաշվով հաղթեց Ադրբեջանին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը՝ 36 միավոր:
Սա մեր թիմի հինգերորդ հաղթանակն էր Անդորրայում:
Այսօր, մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորած թիմը եզրափակչում հանդիպում է Ջիբրալթարի իր հասակակիցների հետ: