Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ: Հայ բասկետբոլիստները պատրաստվում են աշխարհի առաջնության նախընտրական փուլին։
Հուլիսի 24-29-ը հավաքականը Երեւանում կանցկացնի ստուգողական հանդիպումներ։
Թիմի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հավաքին հրավիրել է հետեւյալ խաղացողներին` Ամիրան Ամիրխանով («Ուրարտու», Հայաստան), Քրիս Յանկու Օսկիյան («Սակարյա Բասկետ», Թուրքիա), Կարեն Չիվիչյան («Այդահո Բենգալս», ԱՄՆ), Ռայան Բոատրայթ («Ցեդևիտա», Խորվաթիա), Ալբերտ Թադեւոսյան (առանց ակումբ), Ալլան Հեսս («Բազել Ստարվինգս» Շվեցարիա), Արտյոմ Թավակալյան («Դելեվր Սթեյթ», ԱՄՆ), Միքայել Պողոսյան («Ուրարտու», Հայաստան), Արկադի Մկրտիչյան («Այդահո Վանդալս», ԱՄՆ), Անդրանիկ Չրաբաշ («Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ), Արարատ Քոչինյան («Օրիոն», Ռուսաստան), Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա), Մեթյու Մադոյան («Ջոնսոն Ուելս», ԱՄՆ), Արամ Արսլանյան («Լեյք Ֆորեստ», ԱՄՆ):
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են ՝ Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան: Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին` Սլովակիայի ընտրանու հետ:
Լուսանկարները` այստեղ