Ժնեւում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլը: Եզրափակիչ` իներորդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց Սալեհ Սալեմին (ԱՄԷ):
Հայաստանցի գրոսմայստերը 4.5 միավորով բաժանեց մրցաշարային աղյուսակի 11-14-րդ տեղերը: ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հաղթող դարձավ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)` վաստակելով 6 միավոր:
Ռուսաստանցի գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Յան Նեպոմնյաշչին 5.5-ական միավորով բաժանեցին 2-3-րդ հորիզոնականները:
Աղբյուրն ու լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի