Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Սոնա Պողոսյանը: 17-ամյա Պողոսյանը (69 կգ) երկամարտում ցույց տվեց 213 (95+118) կգ արդյունք և նվաճեց արծաթե մեդալ: 69 կգ քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Մարիա Պետրովան: Երրորդ տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող Տաբել Տաբեան:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը 58 կգ քաշային կարգում դարձել էր Եվրոպայի չեմպիոն:
Լուսանկարը՝ AWF.am