Ազատ ոճայինները զբաղեցրին թիմային 6-րդ հորիզոնականը

10:14 - 29 Հուն, 2017

Դորտմունդում  ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի հավաքականը Գերմանիայի մրցագորգում ընդհանուր առմամբ նվաճեց մեկ արծաթե, երկու բրոնզե մեդալ եւ 32 միավորով թիմային հաշվարկով 28 երկրների մեջ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Իսկ առաջատարների եռյակը կազմեցին Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը:

 

Այլ նորություններ