Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթեց Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովին և մտավ քառորդ եզրափակիչ։
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
Այսօր ռինգ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 75 կգ Արման Դարչինյանն ու 91 կգ Նարեկ Մանասյանը պարտվեցին 1/8 եզրափակչում։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը: