Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափեր վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց։ Չեմպիոն դարձավ ռուսաստանցի Դավիթ Բելյավսկին։
Օղակներ վարժությունում Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը, համապատասխանաբար, զբաղեցրին 4-րդ եւ 7-րդ հորիզոնականները: Այստեղ չեմպիոն դարձավ հույն էլեֆտերիոս Պետրունիասը:
Վաղը, հենացատկեր վարժության եզրափակչում հանդես կգա Արթուր Դավթյանը: