Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում այսօր մենասահորդուհիները հանդես եկան կամավոր ծրագրով:
Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը վաստակեց 98.27 միավոր (23-րդ արդյունք, 24 մասնակիցների մեջ): Կարճ եւ կամավոր ծրագրերի արդյունքով մեր մարզուհին 153.47 միավորով զբաղեցրեց նախավերջին տեղը:
Աշխարհի չեմպիոն դարձավ Եվգենիա Մեդվեդեւան (233.41)` գերազանցելով կանադացիներ Քեյթլին Օսմոնդին (218.13) եւ Գաբրիելե Դեյլմանին (213.52):
Ավելի վաղ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրի կատարումից հետո եզրափակիչ չէին մտել:
Աղբյուրը` isu.org