Գերմանիայի Հալե քաղաքում ընթանում է բռնցքամարտի "Chemistry Cup 2017" միջազգային մրցաշարը:
Հայաստանի ներկայացուցիչներ Գոռ Երիցյանը (69 կգ) եւ Վազգեն Շահվերդյանը (81 կգ) պարտվեցին ¼ եզրափակչում եւ դուրս մնացին հետագա պայքարից:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Գոռ Երիցյանն իր առաջին մենամարտում հաղթել էր ամերիկացի Բրայան Սեբալոյին (3:2), սակայն քառորդ եզրափակչում զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Աբիլայհան Ժուսուպովին (2:3), իսկ Վազգեն Շահվերդյանն էլ մեկնարկային մենամարտում պարտվեց գերմանացի Մաքսիմ Կոտսին (0:5):
Հովհաննես Դանիելյանը պայքարի մեջ կմտնի կիսաեզրափակչից:
Աղբյուրը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի