Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում շարունակվում է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:
Երեկ պատանիներն ու աղջիկները մրցեցին խոցասուսեր զենքաձեւում:
Պատանիների մրցաշարում հաղթող դարձավ Էդուարդ Օվիկյանը, երկրորդը Ռազմիկ Վարդանյանն էր, իսկ երրորդը` Աբրահամ Սարգսյանն ու Արման Գրիգորյանը:
Աղջիկների պայքարում առաջինը Էմմա Պողոսովան էր, երկրորդը` Նաիրա Համազասպյանը, երրորդը` Ինեսսա Ավագյանն ու Կալիպսե Թորոսյանը:
Այսօր` մրցումային վերջին օրը, աղջիկները կմրցեն ճկասուսեր զենքաձեւում, իսկ տղաները` թրասուսերում: