Այսօր Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց առաջնությունը:
Մասնակցում են 17 մարզիկներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից: Այսօր որոշվեցին բազմամարտի չեմպիոնները եւ առանձին գործիքների վրա եզրափակչի մասնակիցները (6-ական մարզիկ յուրաքանչյուր մրցաձեւից):
Բազմամարտի Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Գրիգորյանը (46.7), երկրորդ տեղը զբաղեցրեց Ելենա Հայկազունին (41.9), երրորդը` Աննա Պետրոսյանը (41.1):
Եզրափակիչները կկայանան վաղը:
Լուսանկարում` Աննա Գրիգորյանը
Լուսանկարները` այստեղ