Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Շարժայում ընթացող շախմատի «Գրան Պրի» մրցաշարի երրորդ տուրում նույնպես կես միավոր վաստակեց: Այս անգամ նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկն էր:
Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Շախրիյար Մամեդյարով, Մայքլ Ադամս-Պավել Էլյանով, Դին Լիրեն-Ջոն Լյուդվիգ Համմեր, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս-Յան Նեպոմնյաշչի, Հոու Յիֆան-Դմիտրի Յակովենկո, Ալեքսանդր Ռյազանցու-Լի Չաո, Եվգենի Տոմաշեւսկի-Սալեհ Սալեմ պարտիաները:
Տուրի միակ հաղթանակը գրանցվեց Հիկարու Նակամուրա-Ռիչարդ Ռապպորտ դիմակայությունում, որտեղ առավելությունը ամերիկացի Նակամուրայի կողմն էր:
Միանձնյա առաջատարը Վաշյե-Լագրավն է (2,5 միավոր): Երկու միավորով նրան հետեւում են Ադամսը, Մամեդյարովը եւ Նակամուրան:
Հայ շախմատիստը 1,5 միավորով եզրափակում է տասնյակը:
Այսօր Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղալու է ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւի հետ:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի