Շարժայում երեկ մեկնարկեց շախմատի «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլը (18 մասնակից, շվեյցարական մրցակարգ, 9 տուր):
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի արեց Եվգենի Տոմաշեւսկու հետ:
Խաղաղ արդյունք գրանցվեց նաեւ Հիկարու Նակամուրա-Դմիտրի Յակովենկո, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս-Շախրիյար Մամեդյարով, Ալեքսանդր Ռյազանցեւ-Պավել Էլյանով, Հոու Յիֆան-Յան Նեպոմնյաշչի, Ալեքսանդր Գրիշչուկ-Ջոն Լյուդվիգ Համմեր պարտիաներում:
Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթեց Լի Չաոյին, Ռիչարդ Ռապպորտը՝ Դին Լիրենին, Մայքլ Ադամսը՝ Սալեմ Սալեհին:
Այսօր Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Մայքլ Ադամսի հետ:
Աղբյուրը՝ մրցաշարի պաշտոնական կայքի
Լուսանկարը՝ fide.com