Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը հունիսի 5-ից 17-ը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք «Norway Chess» գերմրցաշարին: Մրցաշարի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակիցների կազմը:
Հաղթողին որոշելու համար կպայքարեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Լեւան Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) եւ Անիշ Գիրին (Նիդերլանդներ):
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի