Փետրվարի 21-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա Ստրանջայի հեղիանակավոր միջազգային մրցաշարը: Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Ստրանջայի մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: