Ֆրանսիայի Մակոն քաղաքում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Սեպտեմբերի 3-ին և 4-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Ցավոք, Հայաստանի հավաքականից ոչ մեկին մեդալ նվաճել չհաջողվեց:
Հայաստանն այս առաջնությունում բավարարվեց երկու բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):
ՀԱՕԿ լրատվության բաժին