Միհրան Հարությունյանն՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

00:37 - 17 Օգո, 2016

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը դարձավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը սերբ, աշխարհի նախկին չեմպիոն Դավոր Ստեֆանեկին էր: Գեղեցիկ և համառ պայքարն ավարտվեց 1-1, և քանի որ սերբը վերջինն էր միավոր վաստակել, հաղթանակը մրցավարները տվեցին Ստեֆանեկին։

Մինչ եզրափակիչ հասնելն` առաջին գոտեմարտում, Հարությունյանը գերազանցել էր  եգիպտացի Սալեհ Կահքին՝ 9։0 հաշվով։ Երկրորդ գոտեմարտում Հարությունյանը 2։1 հաշվով հաղթեց կորեացի Ռյու Հանսույին և շարունակեց պայքարը կիսաեզրափակչում։ Իսկ ահա կիսաեզրափակչում Միհրանը 3-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևին։

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Լուսանկարներն՝ այստեղ

Պաշտոնական գործընկեր` Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ