Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` Վլադիմիր Մարգարյանը պատրաստ էր հավասարի պես մենամարտելու Օլիմպիական չեմպիոնի հետ։
«Մարգարյանը շատ լավ էր տրամադրված, իր համար կարևոր չէր, թե մրցակիցն ով է` Օլիմպիական չեմպիոն կամ մեկ այլ մարզիկ։ Միայն թե վնասվածքը, որը ստացել էր առաջին մենամարտի ժամանակ, չհասցրեց վերականգնվել ։ Մենք հավասարի պես սկսեցինք մենամարտը։ Բացվածքը շատ մեծ էր, և անհնարին էր մենամարտը շարունակել»,-ասաց Աղամալյանը։
Մարգարյանն Օլիմպիական խաղերի երկրորդ մենամարտի առաջին ռաունդում բժիշկների որոշմամբ՝ ունքի բացվածքի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին